Ծանրամարտի ԵԱ. Տաթև Հակոբյանն ավարտեց կարիերան
Ապրիլ 26,2026 15:49
Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս եկավ կանանց +86 կգ քաշային Տաթև Հակոբյանը։
Հայ ծանրորդուհին պոկում վարժությունն ավարտեց 106 կգ արդյունքով, իսկ հրումում հաջողությամբ գլխավերևում պահեց 125 կգանոց ծանրաձողը: Երկամարտում հավաքելով 231 կգ՝ նա մայրցամաքային ստուգատեսում գրավեց 12-րդ հորիզոնականը:
Հրում վարժության վերջին մոտեցումից հետո Հակոբյանը հանեց մարզակոշիկներն ու թողեց մրցահարթակին՝ պաշտոնապես ազդարարելով պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին:
