Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Ապրիլ 28,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 28-30-ը և մայիսի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 28-ի և 29-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի և 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-2-ը, հատկապես ցերեկային ժամերին, աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`
Ապրիլի 28-29-ը, մայիսի 1-2-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի ապրիլի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 30.7°C (2008թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 1°C (1979թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.7°C
