Հակակոռուպցիոն կոմիտեն երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան»-ի թիմի անդամ Արթուր Ավանեսյանին
Ապրիլ 28,2026 11:26
Հակակոռուպցիոն կոմիտեն երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանին:
Երեկ հաղորդվեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել, ապա մեղադրանք է առաջադրել Արթուր Ավանեսյանին՝ ընտրակաշառքի հոդվածով: Ավանեսյանն ընդգրկված է «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակում։
