Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ապրիլ 29,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 29-ի գիշերը լենային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի ևս 2-3 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով։

Հհ 28.04

Երևան քաղաքում`

Ապրիլի 29-30-ի գիշերը և կեսօրից հետո, մայիսի 1-3-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Երևան 28.04
Երևան քաղաքի ապրիլի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    30°C (2008թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        0.8°C (1974թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    14.6°C

Նորություններ