«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև վավերականության ժամկետի ավարտը. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն | Region

«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև վավերականության ժամկետի ավարտը. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Ապրիլ 28,2026 22:09

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրմանն է անդրադարձել, պարզաբանմամբ հանդես եկել.

«Ընթացիկ «կապույտ անձնագրերը» ՀՀ քաղաքացիների համար ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։ Միաժամանակ քաղաքացին ազատ է՝ դիմելու և ստանալու նոր կենսաչափական անձնագիր ցանկացած պահի։ Նոր անձնագիր ստանալիս՝ քաղաքացու ունեցած նախկին անձնագրերը անվավեր են ճանաչվելու, քանի որ անձը չի կարողանալու միաժամանակ տիրապետել մեկից ավելի անձնագրերի։

Կենսաչափական անձնագիր չի նշանակելու, որ փաստաթուղթը պարզապես էլեկտրոնային կրիչով է (չիպ) լինելու։ ՀՀ-ն այժմ գործընթաց է սկսել՝ ստորագրելու ICAO հատուկ գործիքակազմի (PKD) վերաբերյալ փաստաթուղթը, որտեղ երկրների միջև փոխանակվում են անձնագրերի անվտանգության թվային տվյալները։ Այն «վստահության ցանց» է, որը թույլ է տալիս, որ այլ երկրներ արագ ստուգեն՝ արդյոք սահմանը հատող փաստաթուղթն իրակա՞ն է, բարձրացնո՞ւմ է սահմանային վերահսկողության անվտանգությունն ու արագությունը, հեշտացնո՞ւմ է քաղաքացիների միջազգային տեղաշարժը»։

Նորություններ