Կալանավորված Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել
Ապրիլ 29,2026 14:32
«Վարդաշեն» ՔԿՀ–ում գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը՝ Կանդազ մականվամբ, հացադուլ է հայտարարել:
Նա ձերբակալվել է ապրիլի 27-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, Նա մեղադրվում է ընտրակաշառքի խոստում տալու մեջ։
Դատարանի որոշմամբ Ավանեսյանը երկու ամսով կալանավորվել է։
