Հայտնի է, թե երբ կկայանան ՖԻՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրությունները
Ապրիլ 29,2026 22:12
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի ընտրությունները տեղի կունենան 2027 թվականին Մարոկկոյում, հայտնում է RMC Sport հեռուստաալիքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ընտրությունները կկայանան կազմակերպության 77-րդ կոնգրեսի նիստի շրջանակում։
Ներկայումս ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է իտալացի Ջանի Ինֆանտինոն։ Նա կազմակերպության ղեկավար է ընտրվել 2016 թվականի փետրվարին կայացած արտահերթ կոնգրեսի ժամանակ։ Այդ պաշտոնում նա փոխարինեց շվեյցարացի Յոզեֆ Բլատերին, որը ստիպված էր հրաժարական տալ կազմակերպությունը ցնցած բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներից հետո։
Հիշեցնենք, որ 2019 և 2023 թվականներին Ինֆանտինոն անայլընտրանք հիմունքներով վերընտրվել է կազմակերպության նախագահի պաշտոնում։
