Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մայիս 01,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Մայիսի 1-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ը կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում`
Մայիսի 1-5-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի մայիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 30.8°C (1987թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 1,0°C (1978թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.9°C
