ԿԸՀ-ն հրապարակել է մատչելի և մասամբ մատչելի տեղամասային կենտրոնների ցանկը
Ապրիլ 30,2026 16:32
ենաշարժական խնդիրներ ունեցող հարգելի՛ ընտրողներ
ԿԸՀ կայքում հրապարակված է մատչելի և մասամբ մատչելի տեղամասային կենտրոնների ցանկը։
https://www.elections.am/Elections/Parliamentary
Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և
նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում լիազոր մարմին՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, կարող եք ներկայացնել մինչ մայիսի 26-ը, ժամը 14։00-ն։ Դիմումում պարտադիր պետք է նշված լինի նաև այն մատչելի ընտրական տեղամասի համարը, որտեղ ցանկանում եք քվեարկել։
Կարևոր նկատառում․ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմումը լրացնել իրենց նախընտրած ստորագրությամբ՝ կցելով հաշմանդամության խումբը վկայող փաստաթուղթը։
