Եվրախորհրդարանն ընդունել է Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը նպաստող բանաձևը | Region

Եվրախորհրդարանն ընդունել է Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը նպաստող բանաձևը

Ապրիլ 30,2026 17:56

Եվրոպական խորհրդարանը 476՝ կողմ, 47՝ դեմ և 48 ձեռնպահ ձայներով ընդունել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։

Փաստաթուղթն աջակցում է 2026 թ. հունիսին Հայաստանում  խորհրդարանի ազատ, արդար և խաղաղ ընտրության անցկացմանը՝ ընդգծելով, որ քվեարկության  արդյունքները պետք է որոշի միայն հայ ժողովուրդը։ Ընդգծվում է ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման, ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտությունը։

Եվրապատգամավորները ողջունել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը և բարեփոխումներին։ Դրական է գնահատվում ռազմավարական օրակարգը, ՀԸԳՀ-ի իրականացման ուղղությամբ առաջընթացը, վիզաների ազատականացման երկխոսությունը և «Դիմակայունության ու աճի» ծրագրի իրականացումը։

Բանաձևը նաև դատապարտել է հայ գերիների պահվելը Ադրբեջանում և պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը։ Կոչ է արվել ավելացնել ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցությունը Հայաստանին:

Թաստաթուղթը աջակցություն է հայտնել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորմանը:

Նորություններ