Մայիսի 5-ին Գյումրիում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ մանրամասներ | Region

Մայիսի 5-ին Գյումրիում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ մանրամասներ

Մայիս 02,2026 14:31

Շիրակի մարզպետարանից հայտարարություն են արել, որ մայիսի 5֊ին Գյումրիում կայանալիք «Երաժշտական կամուրջ. Հայաստան. Ֆրանսիա»  խորագրով համերգի կազմակերպչական աշխատանքներով, քաղաք այցելող բարձրաստիճան պաշտոնյաներով և մեծաթիվ հյուրերով պայմանավորված` քաղաքում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․

«Մայիսի 2-ից մինչև 5֊ը մասնակիորեն փակ են լինելու։

Հաղթանակի պողոտայի,  Սպանդարյան փողոցի խաչմերուկից դեպի Վարդանանց հրապարակ տանող հատվածում գտնվող փողոցները։

Մայիսի 5-ին ամբողջությամբ փակ են լինելու դեպի Վարդանանց հրապարակ տանող բոլոր մուտքերը, ինչպես նաև Վարդանանց հրապարակին հարող փողոցները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նորություններ