Ինչպե՞ս մնալ և բարիք ստեղծել հարազատ գյուղում՝ զարգացնելով արվեստն ու արհեստը
Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղում է բնակվում, աշխատում և ստեղծագործում նկարիչ, դարբին, կավագործ Հրաչիկ Մանուկյանը։ Հայրենի գյուղում սեփական ուժերով տուն է գնել, արհեստանոց հիմնել։
Երիտասարդ արվեստագետը զբաղվում է կավագործությամբ, նկարչությամբ, սակայն ներկայումս նրա հիմնական գործը դարբնությունն ու երկաթագործությունն է։ Պատվերների պակաս չունի։ Հիմնականում երկաթյա ամուր և գեղեցիկ դռներ ու դարպասներ է պատրաստում։ Կրտսեր որդին արդեն հետաքրքրություն է ցուցաբերում նրա աշխատանքի նկատմամբ։
Հրաչիկ Մանուկյանը Regions TV-ի հետ զրույցում նշեց՝ մեկ վայրկյան անգամ չի մտածել գյուղից հեռանալու մասին, թեև բազմաթիվ գայթակղիչ ֆինանսական առաջարկներ են եղել։ Նպատակ ունի նաև ստեղծել արհեստի և արվեստի կենտրոն՝ դեպի Ագարակաձոր զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու համար։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
