Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Արտուշ Գրիգորյանի արդյունքը
Մայիս 03,2026 21:55
Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի հավաքականի անդամներն սկսել են մրցելույթները: Մեր ընտրանու կազմից առաջինը պայքարի մեջ մտավ 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը:
Հայ ծանրորդն անհաջող ելույթ ունեցավ և զրկվեց մեդալների համար պայքարելու հնարավորությունից: Արտուշ Գրիգորյանը (65 կգ) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 120 կգ (15-րդ տեղ), իսկ հրում վարժությունում հաջող մոտեցում չունեցավ՝ զրո ստանալով և մնալով առանց երկամարտի արդյունքի:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում ընթացող երիտասարդական ստուգատեսում Հայաստանի հավաքականն ունի նաև այլ մասնակիցներ, որոնք մրցահարթակ դուրս կգան առաջիկա օրերին։
