«Մինչ նրանք խոսում են խաղաղության ու արցախցիների իրավունքների մասին, մեր իրավունքները ոտնահարվում են»․ բողոքի ցույց | Region

«Մինչ նրանք խոսում են խաղաղության ու արցախցիների իրավունքների մասին, մեր իրավունքները ոտնահարվում են»․ բողոքի ցույց

Մայիս 04,2026 11:23

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այս պահին անցակցվում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։

Սրան զուգահեռ համալիրի հարևանությամբ քաղաքացիները բողոքի ցույց են անում, որպեսզի եվրոպական առաջնորդների ուշադրությունը հրավիրեն արցախցիների խնդրին։

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ հավաքվել ենք ե՛ւ արցախցիների իրավունքների խնդիրները ներկայացնելու, ե՛ւ Հայաստանի ժողովրդավարության հարցերը ներկայացնելու ու ըստ այդմ՝ մեր պահանջները ներկայացնելու համար։

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ մինչ իշխանությունները խոսում են ժողովրդավարության մասին, ժողովրդավարության սկզբունքները ոտնահարվում են՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, բռնաճնշումներ, եկեղեցու դեմ ոտնձգություններ, ատելության խոսք․«Մինչ նրանք խոսում են խաղաղության մասին ու արցախցիների իրավունքների պաշտպանության մասին, իրականությունն այն է, որ մեր բոլոր իրավունքները ոտնահարված են ու ոտնահարվում են եւ իշխանություններն էլ դրա հեղինակներն են կամ աջակցում են ադրբեջանական խախտումներին»։ Բեգլարյանը հայտարարեց, որ պահանջում են, որպեսզի արցախցիների իրավունքները հնարավորինս պաշտպանվեն, այդ թվում՝ Արցախում մշակութային ժառանգության՝ որպես մեր մասնավոր սեփականության պաշտպանություն, գերիների վերադարձ ու արցախցիների Արցախ վերադարձի իրավունքը:

Նորություններ