Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ում լուսանկար է հրապարակել՝ Երևանն Արարատի պատկերով
Մայիս 04,2026 12:06
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր էջում Արարատի ֆոնին նկար է հրապարակել՝ նշելով. « Վայրէջք՝ Երևանում, որտեղ Եվրոպական քաղաքական համայնքը վաղը կհավաքվի մայրցամաքային մասշտաբի մարտահրավերներին անդրադառնալու համար։ Անվտանգությունից մինչև էներգետիկա և կապակցվածություն։ Մենք նաև կարևոր իրադարձություն կնշենք՝ անցկացնելով ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը»:
Ֆոն դեր Լայենը մեկ այլ գրառմամբ էլ նշել է. «Մենք Հայաստանում ենք՝ ցույց տալու, որ Եվրոպան մեկ մեծ և լայն ընտանիք է՝ կապված նույն շահերով, բախվելով նույն մարտահրավերներին։ Այսօր մենք կաշխատենք Եվրոպայի անկախության հիմնասյուների վրա՝ էներգիա, պաշտպանություն, կապակցվածություն»:
