«Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում։ Այստեղ մեկ ամսից ընտրություններ են, եվրոպական հեռանկարը սեղանին է»․ Կայա Կալլաս
Մայիս 04,2026 12:13
«Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում։ Այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանն ինքը կորոշի»,-այս մասին այսօր Երևանում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ պատասխանելով լրագրողների՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին հարցին։
Կալլասը նշել է, որ գագաթնաժողովի անցկացումը Երևանում ցույց է տալիս, թե որքան կարևոր է Կովկասը, հատկապես՝ Իրանում պատերազմի ֆոնին: Անդրադառնալով Եվրոպայից ամերիկյան զորքերի դուրսբերման որոշմանը՝ Կալլասն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն անակնկալ էր։ Նրա խոսքով՝ ԱՄՆ զորքերը Եվրոպայում են ոչ միայն եվրոպական, այլև ամերիկյան շահերը պաշտպանելու համար են։
