«Այս գագաթնաժողովը պատմական է, ԵՄ-ն պատրաստ է վստահելի գործընկեր դառնալ, Հայաստանի ժողովրդավարության ապագան ՀՀ քաղաքացիների ձեռքում է»․ԵԽ նախագահ
«Այսօր Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն իսկապես պատմական է, որովհետև առաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ հարավային Կովկասում՝ Հայաստանին դնելով Եվրոպայի սրտում, հենց այնտեղ, որին Հայաստանը պատկանում է՝ հաշվի առնելով նրա հնագույն պատմությունը»,-այս մասին այսօր Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Նա նշեց, որ այս իրադարձությունը պատմական է, քանի որ այսօրվա գագաթնաժողովը հնարավոր է դարձել Հայաստանի Ադրբեջանի միջև կնքած համաձայնության շնորիվ, որը խաղաղության պատմություն է Եվրոպայի համար, Եվրոպայում, որը պետք է տոնվի մի աշխարհում, որտեղ պատերազմները գերակայում են․«Այս համաձայնագրի շնորհիվ է , որ բարելավվել են հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև և դրա շնորհիվ է, որ այս տարածաշրջանը փոխակերպման ճանապարհին է։ Փոխկապակցած ռազմավարական, արդյունաբերական ոլորտները, շուկաները, տրանսպորտային միջանցքները, թվանշային ցանցերը և էներգետիկ փոխկապակցվածութունն այսօր ավելին են, քան փոխկապակցվածությունը։ Դրանք վստահություն են ձևավորում, ստեղծում աշխատատեղեր, հնարավորություն տալիս հարևաններին կապվել պրակտիկ գործընկերական հարաբերություններին՝ համատեղ աճի ներքո։ ԵՄ-ն պատրաստ է վստահելի գործընկեր դառնալ և այս տեսլակնը դարձնել իրողություն՝ ապահովելով այս պահի անդառնելիությունը՝ խաղաղության և հնարավորությունների, բարգավաճման»։
Անտոնիու Կոշտայի խոսքով՝ կենսական նշանակություն ունի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը, պայքարել արտաքին ազդեցությունների և ապատեղեկատվության դեմ․«Հայաստանի ժողովրդավարության ապագան Հայաստանի քաղաքացիների ձեռքում է»։
Նա նշեց մեկ այլ պատճառ էլ, թե ինչու է գագաթնաժողովը պատմական՝ առաջին անգամ է, որ հրավիրվել է ոչ եվրոպացի գործընկերոջ՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին։
Անդրադառնալով ԵՄ-ում աշխարհաքաղաքական իրավիճակին, նա ասաց՝ այս պահին առկա է եվրոպական տարածաշրջանում ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ և հակամարտությունը միջին արևելքում, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ մեր աշխարհամասերը այս պահին ձևավորում են 30-60 տարվա տեսլական իր անվտանգության համար․«Այս տեսլականը 360 աստիճանով պետք է առաջ մղվի համապատասխան սկզբունքների ներքո՝ Եվրոպան պետք է կանգնի առաջնագծին միջազգային իրավունքի և կարգի պահպանման՝ միաժամանակ հետևելով ՄԱԿ-ի խարտիային, ստեղծի բազմակողմանիության և համագործակցության հարթակ։ Սակայն աշխարհն այսօր միայն աճող անկայունության հանգույց չէ։ Կա երկրորդ կարևոր միտումը՝ աշխարհում բազմաբևեռականությունն է զարգանում։ Սա մի միտում է, որը պահանջում է բազմաբևե համագործակցություն՝ միտված խաղաղությանը և ընդհանուր բարգավաճման կարողությունների ձևավորմանը։ Բոլոր այս մակարդակներում Կանադան միայն համախոհ չէ, այլ գործընկեր է, Կանադան կիսում ԵՄ գլոբալ 360 աստիճան անվտանգության տեսլականը։ Կանադան ցանկանում է մեզ հետ ստեղծել միջազգային կարգ, որը հիմնված է միջազգային իրավունքի, մարդասիրական իրավունքի վրա»։
Նա վստահություն հայտնեց, որ այսօրվա և հաջորդող գագաթնաժողովներին ԵՔՀ-ն կդառնա գործողությունների հիմանական խթանը, գործողությունների, որոնք միտված կլինեն աջակցելու Ուկրաինային, Մոլդովային և Հայաստանին, և միաժամանակ կապահովեն եվրոպական կոալիցիայի ստեղծում՝ թմրանյութերի ապօրինի վաճառքի դեմ։
