«Ութ տարի առաջ այս սեղանի շուրջ շատ երկրներ Հայաստանը դիտարկում էին որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ»․Մակրոն | Region

«Ութ տարի առաջ այս սեղանի շուրջ շատ երկրներ Հայաստանը դիտարկում էին որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ»․Մակրոն

Մայիս 04,2026 14:12

«Ի դեպ, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է։ Եկեք անկեղծ լինենք․ ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Եվ այն փաստը, որ այսօր այսքան շատ այցելություններ են կատարվում ձեր երկիր, լավ ցուցանիշ է»,-այս մասին այսօր Երևանում ընթացող  Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նրա խոսքով․«Ութ տարի առաջ այս սեղանի շուրջ շատ երկրներ Հայաստանը դիտարկում էին որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ։ Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց թավշյա հեղափոխությունը և նա որոշեց ապառիսկայանացնել երկիրը, պաշտպանել Ռուսաստանից, որոշեց, որ խաղաղությունն ու Եվրոպան առաջնային ձգտում են։ Եվ դրա պատճառով նա ենթարկվել է և շարունակում է ենթարկվել ամենօրյա հարձակումների»։

Ֆրանսիայի նախագահը հավելեց, որ Ուկրաինայի դիմադրության պատերազմը, Հայաստանի ռազմավարությունը և Մոլդովայում իրականացվող քայլերը վկայում են եվրոպական երկրների ընդհանուր ուղղության մասին․«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք՝ եվրոպացիներս, որոշել ենք հավաքական ահազանգել և կախված չլինել որևէ մեծ ուժից։ Եվ դա նաև ռազմավարական ինքնավարության կարևոր նախապայմաններից մեկն է»։

Նորություններ