Հայաստանն ու Խորվաթիան ռազմավարական երկխոսության համաձայնագիր են կնքել | Region

Հայաստանն ու Խորվաթիան ռազմավարական երկխոսության համաձայնագիր են կնքել

Մայիս 04,2026 15:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը երկու երկրների միջև ռազմավարական երկխոսության համաձայնագիր են ստորագրել:

«Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ ստորագրեցինք Հայաստան-Խորվաթիա ռազմավարական երկխոսության համաձայնագիրը, որը նշանակալի առաջընթաց է մեր երկկողմ կապերի զարգացման գործում»,-X-ի միկրոբլոգում գրել է Փաշինյանը։

Կառավարությունից հայտնում են, որ Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր քաղաքական երկխոսության մակարդակի վրա և այսօր այն արձանագրվելու է հարաբերությունները ռազմավարական երկխոսության մակարդակի բարձրացմամբ: Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և Խորվաթիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ներուժը և վստահություն հայտնել, որ այն կշարունակի զարգանալ ու ընդլայնվել:

Նորություններ