Մենք գիտենք՝ ում ձեռքով է իրականացվել «Կրոկուսի» ահաբեկչությունը, մեզ հետաքրքիր է, թե ով է պատվիրել | Region

Մենք գիտենք՝ ում ձեռքով է իրականացվել «Կրոկուսի» ահաբեկչությունը, մեզ հետաքրքիր է, թե ով է պատվիրել

Մարտ 25,2024 22:35

Մենք գիտենք, թե ում ձեռքերով է իրականացվել «Կրոկուսի» ահաբեկչությունը, մեզ հետաքրքիր է, թե ով է պատվիրել այն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` նշելով, որ ահաբեկչությունն իրականացվել է արմատական իսլամիստների ձեռքով․

«Նրանք, որ ահաբեկչություն էին ծրագրել, հույս ունեին խուճապ և տարաձայնություններ սերմանել հասարակության մեջ, բայց նրանք հանդիպեցին մեր միասնությանը և դիմակայելու վճռականությանը»։

ՌԴ նախագահը խնդրել է զեկուցել, թե ինչպես են ընթանում ահաբեկիչներին և նրանց պատվիրատուներին գտնելու որոնողական միջոցառումները.

«ԱՄՆ-ն տարբեր խողովակներով փորձում էէ համոզել բոլորին, որ ահաբեկչությանը ներգրավված է ԻԼԻՊ-ը, իսկ կատարվածի մեջ Կիևի հետք, իբր, չկա»,- նշել է Պուտինը։

Նորություններ