Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ | Region

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ

Մայիս 04,2026 16:52

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս կգան երկու ծանրորդներ: 71 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարեն Նարեկ Գրիգորյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:

​Մեր ընտրանու անդամների մրցելույթների մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 17:00-ին: Հայ ծանրորդների մասնակցությամբ մրցումներին հնարավոր կլինի հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում:

​Հիշեցնենք, որ ավելի վաղ մրցահարթակ էր դուրս եկել Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը, որը պոկում վարժությունում գրանցած 120 կգ արդյունքից հետո հրում վարժությունում հաջող մոտեցում չէր ունեցել և մնացել էր առանց երկամարտի վերջնական արդյունքի։

armsport.am

Նորություններ