Հայ երիտասարդ ծանրորդները աշխարհի առաջնությունում ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել | Region

Հայ երիտասարդ ծանրորդները աշխարհի առաջնությունում ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել

Մայիս 04,2026 21:11

Եգիպտոսում շարունակվում է Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը։

71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականից Նարեկ Գրիգորյանը պոկել է 139 կգ, 142 կգ և 144 կգ:

Այս վարժություն Գրիգորյանը դարձել է ոսկե մեդալակիր:

Հրում վարժությունում Գրիգորյանը ոչ մի հաջող մոտեցում չի արել, ինչի արդյունքում չի ունեցել նաև երկամարտի արդյունք:

Հայաստանի հավաքականից նույն՝ 71 կգ քաշում հանդես եկող Հովհաննես Հովհաննիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 130 կգ, իսկ հրում վարժությունում՝ 165 կգ և 171 կգ:

Այս ձևում նա նվաճել է արծաթե մեդալ:

Երկամարտի 301 կգ արդյունքով՝ Հովհաննիսյանը 4-րդն է աշխարհի առաջնությունում:

Նորություններ