Ելփին․ ի՞նչն է անհանգստացնում գյուղացուն և ի՞նչն է գրավում զբոսաշրջիկին
Վայոց ձորի մարզի Ելփին գյուղն ունի 1247 գրանցված բնակիչ, մշտական բնակվողների թիվը շուրջ 750 է։ 40 փակ տուն կա, որոնց բնակիչները տարբեր ժամանակաշրջաններում մեկնել են գյուղից՝ հիմնականում Ռուսաստան։ Հիմա նման միտում չկա։
Ելփինցիների հիմնական զբաղմունքը այգեգործությունն է և անասնապահությունը։ Տարբեր մրգատեսակներ են աճեցնում, սակայն, ինչպես Regions TV-ի հետ զրույցում նշեց վարչական ղեկավար Անդրանիկ Աղախանյանը, արտադրության ծավալները քիչ են։ Բնակիչներն առաջնային են համարում ոռոգման ջրի կանոնավոր մատակարարման հարցը, նաև ընդգծում են աշխատատեղերի և գյուղմթերքի իրացման հետ կապված խնդիրները։
Զբոսաշրջիկները հմայված են այդ վայրերով, մինչդեռ ոմանք հող մշակելու կամ անասնապահությամբ զբաղվելու ցանկություն չունեն, և ընտրում են քաղաքը։
Այնուամենայնիվ, շատերը կապված են իրենց հողին, ու թեև բավարար եկամուտ չեն ստանում, փորձեր ձեռնարկում են իրենց տնտեսությունները զարգացնելու, առևտրի ու սպասարկման ծառայությունները կատարելագործելու ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
