Մխիթարյանի և թիմակիցների ինքնատիպ պարը հանդերձարանում. ինչպես են Ինտերի ֆուտբոլիստները տոնել հաղթանակը | Region

Մխիթարյանի և թիմակիցների ինքնատիպ պարը հանդերձարանում. ինչպես են Ինտերի ֆուտբոլիստները տոնել հաղթանակը

Մայիս 14,2026 13:55

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչիում Միլանի «Ինտերը» 2-0 հաշվով հաղթանակ է տարել Հռոմի «Լացիոյի» նկատմամբ՝ պատմության մեջ 10-րդ անգամ նվաճելով մրցաշարի տիտղոսը:

Պատմական այս հաջողությունից հետո միլանյան ակումբի մամուլի ծառայությունը հաղթական հանդերձարանից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ու նրա թիմակիցները բուռն կերպով տոնում հերթական նվաճումը:

​Տեսանյութում ֆուտբոլիստները պարում են ռումինացի երգիչ Իոնուտ Չերչելի «Made in Romania» երգի ներքո, որն «Ինտերի» խաղացողների համար չեմպիոնական տոնակատարությունների ժամանակ արդեն վերածվել է հատուկ արարողակարգի: Այս հաղթանակի շնորհիվ հայ կիսապաշտպանը դարձավ Իտալիայի կրկնակի գավաթակիր: Քանի որ «ներաձուրիներն» ավելի վաղ ապահովել էին նաև Ա Սերիայի չեմպիոնի կոչումը, թիմն ընթացիկ մրցաշրջանում ձևակերպեց ոսկե դուբլ:

​Ինչ վերաբերում է հենց Մխիթարյանին, ապա նրա գործող պայմանագրի ժամկետն իտալական ակումբի հետ սպառվում է 2026 թվականի հունիսին: Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ միլանյան թիմում իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի մրցաշրջանի վերջին խաղերից հետո:

armsport.am

Նորություններ