2027 թ. փետրվարի 5-11-ը Երևանում կկայանա կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը
2027 թ. փետրվարի 5-11-ը Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը պատշաճ ձևով կազմակերպելու և անցկացնելու նպատակով գործադիրն ընդունել է Հայաստանի կարատեի ֆեդերացիային ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ որոշում:
Հաշվի առնելով Հայաստանի կարատեի ֆեդերացիայի զարգացման ուղիները՝ Կարատեի միջազգային ֆեդերացիան առաջարկել է 2027 թ. Երևանում անցկացնել կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը։ Առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 2000 (նախնական) մարզիկների մասնակցություն, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն՝ 54 մրցավար և միջոցառումը սպասարկող անձնակազմ (նախնական`30 հոգի):
Ընդհանուր առմամբ ակնկալվում է շուրջ 3000 (նախնական) անձանց մասնակցություն: Առաջնության անցկացումը իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում ՀՀ-ն էլ ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում՝ որպես առաջատար երկիր: Միևնույն ժամանակ այն կնպաստի մշակութային արժեքների և տուրիզմի զարգացմանը՝ այդ թվում հյուրանոցային, մշակութային կենտրոնների և մարզական կառույցների վերականգմանը՝ իր հերթին հետք թողնելով տնտեսությանը համընթաց զարգացմանը:
Նորություններ
