Մոբայլ լրագրության դասընթաց՝ վայոցձորյան շքեղ բնության գրկում
Մարտ 27,2024 14:08
Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի երիտասարդները, որոնք անտարբեր չեն իրենց մարզի խնդիրների նկատմամբ, մասնակցեցին REGIONSTV-ի մոբայլ լրագրության հնգօրյա դասընթացին: Նրանք ընտրվել են և դարձել մասնակիցը հետաքրքիր, պատասխանատու և հնարավորություններով լի մի գործընթացի, այն է՝ տեր կանգնելու իրենց բնակավայրին, մարզին ու երկրին: 3 մարզերից ընտրված խմբերին իրենց մասնագիտական հմտությունները փոխանցեցին հայաստանյան և միջազգային փորձագետները:
Դասընթացից հետո երիտասարդները կշարունակեն կատարելագործել իրենց ձեռք բերած հմտությունները՝ տեղերում նյութեր պատրաստելով: Իսկ ծրագրի ավարտից հետո լավագույնները հնարավորություն կունենան աշխատելու տարբեր լրատվամիջոցներում:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
