Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով | Region

Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով

Մայիս 14,2026 17:29

Հունիսի 13-ին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայանալիք RAF 10 (Real American Freestyle) մրցաշարում իր նորամուտը կնշի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը:

Կազմակերպության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 26-ամյա հայ ըմբիշի մրցակիցը կլինի Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, ճապոնացի Ռեյ Հիգուչին:

​Նույն մրցաշարին կմասնակցի նաև խառը մենամարտերի UFC կազմակերպության թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը: Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, հայ մարտիկն ազատ ոճի ըմբշամարտի կանոններով գոտեմարտելու է UFC-ի նախկին ներկայացուցիչ Թոնի Ֆերգյուսոնի հետ:

​Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանը վերջին անգամ միջազգային ասպարեզում հանդես է եկել այս տարվա ապրիլին: Հայ ըմբիշը մասնակցել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը և նվաճել մրցաշարի բրոնզե մեդալը:

armsport.am

Նորություններ