Քարոզարշավի օրը․ «Համբալ», գրազ, ջուր ծեծոցի, նաև նախըտրական խոստումներ
Այսօր էլ նախընտրական քարոզարշավն անցել է կսմիթներով, փոխադրաձ վիրավորանքով ու մեղադրանքներով։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 7-րդ օրն ամփոփում ենք, ներկայացնելով, թե որ ուժերն ինչ ուշագրավ հայտարարութուններ են արել։
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այսօր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ չի հիշում դեպք Հայաստանի պատմության մեջ, երբ որևէ մեկը համարձակվի խոսել ինքնության ու եկեղեցու դեմ։
«Ասում ենք՝ մենք հայ ենք, որովհետև պատկանում ենք Հայ Առաքելական եկեղեցուն, ծնվել ենք, ապրում ենք այստեղ, Արարատն ենք տեսնում և այլն։ Հիմա ա՛յ համբալ, ի՞նչ ունես դրա հետ։ Ի՞նչն է քեզ ստիպում, ինչու՞ ես ուզում քո քայլերով ժողովրդին ցավեցնել։ Իմ տպավորություն այն է, որ պուլտ կա և չիպ կա, որևէ տեղից այդ չիպը կառավարվում է, բայց հաստատ Հայաստանից չէ։ Այս մարդը ոնց որ Ալիևի տուզիկը դարձած լինի։ Մի բան ինձ համար հասկանալի է՝ չպետք է Հայաստանում լինի ղեկավար, որի գլխի պուլտն ուրիշ տեղում է»,-դիմելով Փաշինյանին՝ ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Նա հավելել է․«Մենք հիշու՞մ ենք արդյոք, թե ինչ կատարվեց 2021 թվականին՝ 2020 թվականի պատերազմից մի քանի ամից անց։ Արդյոք մենք հիշու՞մ ենք, որ կորցրել ենք Արցախը, տվել ենք 5000–ից ավել զոհ, 12 հազար վիրավոր։ Ինձ թվում է հիշում ենք։ Բայց այնուամենայնիվ, հիշելով, մարդիկ 2021 թվականին գնացին և քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի համար։ Ոգևորեցին Արցախը հանձնելու համար, հաջորդ քայլերի համար։ Քվեարկելով հնարավորություն են տվել Փաշինյանին՝ մեր գլխին նոր ողբերգություն բերելու»։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր ուշ երեկոյան տեսանյութ է հրապարակել, որով արձագանքել է Քոչարյանին․«Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ՔՊ-ում ընդունված է համբալ բառը։ Ճիշտ է ասել, որովհետև մենք իր մասին խոսելիս հենց էդ բառն էլ օգտագործում ենք։ Համբալ։ Էս տրենդը Հայաստանում տարածված ա։ ՀՀ-ում Ռոբերտ անունն առանձին վերցրած․Քոչարյան ազգանունն առանձին վերցրած շատ հարգված են, բայց երբ դրանք կպնում են իրար՝ միանում, բառադարձվում է ու դառնում համբալ։ Հասկացար՞ այ համբալ։ 2021 թվին ժողովուրդը քեզ կզզցրել ա, ու չկասկածես, որ 2026 թվի հունիսի յոթին նորից կզզցնելու ա։ Դու կզած վիճակում տանկերի ու զորքի, վահանների հետևից կրակել ես ժողովրդի վրա, ու ժողովուրդը նաև սրա համար ա քեզ կզզցնելու ու երկար ժամանակով ուղարկելու ա քրեակատարողական հիմնարկ»։
Փաշինյանը նաև հավելել է․«Այ համբալ, որ ասում ես հինգ հազար զոհ, հիմնավորի քո ասած հինգ հազարը։ Եթե չհիմնավորես, ժողովուրդը մի անգամ էլ լրացուցիչ քեզ դրա համար ա կզցնելու։ Էդ բառերիդ տակից դուրս չես գալու։ Հիմանվորել չես կարա»։
Փաշինյանն անդրադարձել է նաև Քոչարյանի մեկ այլ հայտարարությանը՝ հայ ժողովրդի ինքնության մասին ու գրազ առաջարկել․«էսօր էն համբալը խոսել է մեր ինքնությունից։ Հանդիսավոր խոստանում եմ՝ եթե ուղիղ եթերում ինքնություն բառն առանց տառասխալի գրի, ուրեմն ես երկու անգամ իր մասին խոսելիս ոչ թե համբալ կասեմ, այլ՝ Ռոբերտ Քոչարյան»։
Մինչ այս «համբալախառը» վիրավորանքները, ցերեկը քարոզարշավի ժամանակ Փաշինյանը Աշտարակ քաղաքում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ ՀԷՑ-ը շատ շուտով կպետականացվի։
Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը սոցիալական ցանցի միջոցով դիմելով Փաշինյանին, ասել է․«Շատ լավ է, որ մեր կլիենտը սկսել է արդեն նյարդայնանալ Հայ ազգային կոնգրեսի ուղղությամբ։ Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ հենց, Նիկոլ Փաշինյան, քո գիտելիքների բացակայության պատճառով է, էն, որ դու գիրք չես կարդացել, ընդհանրապես ոչ մի պատկերացում չունես աշխարհաքաղաքական իրողությունների մասին, միջազգային հարաբերությունների, դիվանագիտության, բանակցությունների, ռազմարվեստի մասին, հենց էդ պատճառով մենք ունեցանք այս աղետալի պատերազմները և հայտնվեցինք այսքան ջարդված ու նվաստացած վիճակում։
Բայց սա մի կողմ: Սա ասում է մի մարդ Վանո Սիրադեղյանի մասին, որը բառիս բուն իմաստով, լինելով Հայաստանի վարչապետ, սպանել է Վանո Սիրադեղյանին: Որովհետև ընդամենը պետք էր, որ նա Վանո Սիրադեղյանին վերադարձներ Հայաստան և ազատեր այն բոլոր անարդար մեղադրանքներից և հետապնդումններից, որոնք պետականորեն իրականացվել էին նրա դեմ։
Նա Վանո Սիրադեղյանի ուղարկեց մի մեսիջ, ասելով. «Դու միևնույն է պետք է նստես, հետո, միգուցե, ես քեզ համաներում շնորհեմ»։ Դա սպանեց Վանոյին։
Ես հիմա մտածծում եմ, միգուցե Վանոն հենց քեզ նկատի ուներ և քո ամբողջ շայկան, երբ գրեց «Գյադաների ժամանակը» գիրքը»։
«Միասնության թևեր»-ի նախընտրական ցուցակում ընդգրկված ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը Շիրակի մարզի Անի համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է․«Մենք կկառուցենք առաջին արդյունաբերական գոտին Աշոցքում»։ Թե ինչու հենց Աշոցքում, Անանյանը բացատրել է՝ ռազմական արդյունաբերությունը, արհեստական բանականությունը և բարձր տեխնոլոգիական ոլորտները պահանջում են հզոր հովացման համակարգեր, իսկ Աշոցքն ունի բնական հովացման համակարգ։
«Մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր։ Յուրաքանչյուր մարզում պետք է լինեն արդյունաբերական գոտիներ»,- նշել է Անանյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանում էին։
«Մենք այն քաղաքական ուժը չենք, որը պաթոսով է խեղդում, որը նախընտրական շրջանում խոստումներ է տալիս ու մոռանում դրանք։ Մենք այն քաղաքական ուժն ենք, այն առաջնորդի առաջնորդած քաղաքական ուժը, որն արդեն իսկ այս ամենն արել է հողի վրա։ Սամվել Կարապետյանը մի պետության չափ բարեգործություններ արդեն արել է մեր հայրենիքի համար։ Ու, այո, նա է այն առաջնորդը, որը բերելու է սպասված փոփոխությունը»,- հայտարարել է այս ուժի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր Նոյեմբերյանում հայտարարել են, որ նածընտրական ծրագրով առաջրկում են վերաբացել գյուղատնտեսության նախարարությունը։ Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր ասել է․«Գյուղացիներն իրենց խնդիրներով դիմելու տեղ պետք է ունենան։ Պետությունը պետք է համայնքապետարաններին սելիտրա, պարարտանյութ և սերմ տրամադրի, որպեսզի գյուղապետներն էլ ըստ տարածքների բաժանեն այդ ամենը։ Հիմա սելիտրան 13 000 դրամ է։ Ոչ թե այդքան թանկ պետք է տրամադրել գյուղացուն, այլ 5000-6000 դրամով»։
«Բոլորին դեմ եմ»-ն այսօր յուրահատուկ ակցիա է արել՝ «ջուր ծեծոցի»։ Կարապի լիճ է բերվել ջրով լի նավակ, ակցիայի մասնակիցները մոտենում էին նավակին, մուրճով հարվածում ջրին։
«Ընտրությանը մասնակից 18 ուժերի արածը ոչնչով սրանից չի տարբերվում․ մեկը ձեզ խաղաղություն է խոստանում, մյուսը՝ ուրիշ բան։ Կան այնքան ոգևորված ուժեր, որոնք Նախիջևան են խոսք տալիս։ 18 ուժ ձեզ խոսք է տալիս ջուր ծեծելով, ու դուք, կատարելով էմոցիոնալ ընտրություն, ընտրում եք նրանցից մեկին, ու մենք մնում ենք այս վիճակում։ «Բոլորին դեմ եմ»-ը միակ ազնիվ ուժն է, որ իրերը իրենց անունով է կոչում»,-հայտարարել է այս ուժի ներկայացուցիչ Իշխան Գևորգյանը։
«Լուսավոր Հայաստան»-ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն էլ այսօրվա քարոզարշավի ժամանակ կուսկացության առաջարկությունն է ներկայացրել՝ սահմանել բոլոր տեսակի վարկերի տոկոսադրույքների առավելագույն թույլատրելի շեմ։
«Ավելին՝ կսահմանափակվեն նաև տոկոսադրույքին ուղիղ չառնչվող բոլոր հավելյալ վճարները։ Թույլ չենք տալու, որ մեր ժողովրդին թալանեն։ Թույլ չենք տալու, որ մարդիկ դառնան բանկային համակարգի զոհը։ Կենտրոնական բանկից մոտ 6.7% տոկոսադրույքով ներգրավված միջոցները առևտրային բանկերը քաղաքացիներին տրամադրում են 16%, 18% կամ նույնիսկ 20% տոկոսադրույքով։
Մինչդեռ Կենտրոնական բանկում կարծում են, որ բանկային տոկոսադրույքները նվազեցնելու անհրաժեշտություն չկա։ Սա նշանակում է, որ հասարակ մարդու խնդիրների մասին մտածող իշխանություն չկա»,- ասել է Մարուքյանը։
«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը ներկայացրել է նախընտրական իրենց ծրագրի առաջին դրույթը՝ Եվրոպականացումը։ Նա ասել է․«Հիմա կասեք՝ ՔՊ-ն էլ է դա ասում։ Այո, ասում է, բայց չի անում։ Իրենց թվում է՝ այսօր քնելու ես, վաղը զարթնես, միանգամից հայտնվես Եվրոպայում։ Դա այդպես չէ, շատ մեծ աշխատանք է պետք կատարել։ Պետք է բարձրացնել և հասցնել եվրոպական ստանդարտների մեր տեղական արտադրությունը, արդարադատությունը, բնապահպանությունը, խոսքի, մամուլի ազատությունը: Ասելու եք՝ բա Ռուսաստանը, չեն թողնելու, կանգնացնելու են․․․ Չե՛նք թողնելու ոչ մի երկիր խառնվի մեր ներքին գործերին»։
«Ռեֆորմիստների» կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանն այսօր ասուլիս էր հրավիրել, ներկայացրել նախընտրկան ծրագրից դույթներ՝ պետք է ամրապնդել անվտանգությունը, երկրի կայուն զարգացման ուղղությամբ ճիշտ քայլեր իրակնացնել։
Նորություններ
