Ընտրակաշառք տալու և ընտրական իրավունքին խոչընդոտելու նոր դեպքեր. Հերթական ձայնագրությունը | Region

Ընտրակաշառք տալու և ընտրական իրավունքին խոչընդոտելու նոր դեպքեր. Հերթական ձայնագրությունը

Մայիս 15,2026 16:14

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ՀՀ Լոռու մարզում գործող մի շարք գրասենյակների համակարգողներ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց նախապատրաստել են ընտրողներին տալ ընտրակաշառք, ինչպես նաև խոչընդոտել նույն մարզի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Նորություններ