Արտերկում խաղացող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական | Region

Արտերկում խաղացող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական

Մայիս 15,2026 22:31

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են ազգային հավաքական՝ նախապատրաստվելու առաջիկա ընկերական հանդիպումներին:

​ՀՖՖ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ազգային թիմի ճամբար են հրավիրվել 11 լեգեոնականներ: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ վնասվածքների պատճառով հավաքականին չեն կարողանա միանալ Վահան Բիչախչյանը, Ֆինն Գերագուսյանը, Ստյոպա Մկրտչյանը և Ուգոչուկվու Իվուն։

​Հիշեցնենք, որ առաջիկայում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Ղազախստանի և Մոլդովայի ընտրանիների դեմ:

Նորություններ