Ինչպե՞ս են կեղծ լուրերն ազդում հանրային կարծիքի վրա․ հարցումներ Ախուրյան համայնքում
Ապատեղեկատվության հեղինակները հատկապես ակտիվանում են ճգնաժամային իրավիճակներում՝ պատերազմի, ընտրությունների կամ հասարակական լարվածության ժամանակահատվածներում։ Այդպիսի փուլերում կեղծ տեղեկատվությունը կարող է արագ տարածվել սոցիալական ցանցերում և լրատվական տարբեր հարթակներում՝ ազդելով մարդկանց տրամադրությունների, կարծիքների և որոշումների վրա։
Կեղծ լուրերի հեղինակների հիմնական նպատակը հաճախ հանրության շրջանում խուճապ առաջացնելն է, անորոշության կամ անվստահության մթնոլորտ ստեղծելը։ Ըստ փորձագետների՝ ապատեղեկատվությունը կարող է ոչ միայն մոլորեցնել մարդկանց, այլև ազդել հասարակական ու քաղաքական գործընթացների վրա։
Regions TV-ն հարցումներ է անցկացրել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչների շրջանում, որոնք տարբեր կարծիքներ են հայտնել կեղծ լուրերի տարածման, դրանց ազդեցության և ապատեղեկատվության դեմ պայքարի կարևորության վերաբերյալ։ Հարցման մասնակիցներից շատերը նշել են, որ այսօր անհրաժեշտ է ավելի զգոն լինել, ստուգել տեղեկատվության աղբյուրները և չհավատալ սոցիալական ցանցերում տարածվող յուրաքանչյուր հրապարակման։
