Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մայիս 19,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Մայիսի 19-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 20-ին, 22-23-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 19-ի գիշերը առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի  19-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով։

Հհ 18.05

Երևան քաղաքում`

Մայիսի 19-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի  19-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։

Երևան 18.05

Երևան քաղաքի մայիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    32°C (2019թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        3.5°C (1991թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    18.2°C

Նորություններ