Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մայիս 20,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Մայիսի 20-ի ցերեկը, 21-24-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը 2-3 աստիճանով կբարձրանա։

Երևան քաղաքում`
Մայիսի 20-ի երեկոյան, 21-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի մայիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 33.5°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.1°C (1999թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.8°C
