Ընտրություններ և ապատեղեկատվություն․ ինչո՞ւ է կարևոր երիտասարդների մեդիագրագիտությունն այս շրջանում | Region

Ընտրություններ և ապատեղեկատվություն․ ինչո՞ւ է կարևոր երիտասարդների մեդիագրագիտությունն այս շրջանում

Մայիս 19,2026 16:15

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Հայաստանում 2026 թ․ ընտրություններին երիտասարդների տեղեկացված և պատասխանատու մասնակցության խթանում» ծրագիրը, որի շրջանակում կազմակերպել է ինտերակտիվ աշխատարանների շարք ընտրական իրավունքի և փաստերի ստուգման թեմայով։

Թեման կարևոր է և արդիական, և շատ կազմակերպություններ լծված են ուսուցման, իրազեկման, դասընթացների կազմակերպման գործին։ Այս պահին տարբեր ծրագրեր են իրականացվում, և «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանի խոսքով իրենք փորձում են համագործակցել տարբեր կազմակերպությունների հետ՝ նոր որակ, նոր մոտեցումներ ավելացնելու նպատակով։

Կենտրոնը համագործակցում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ, որն իրականացնում է  «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագիրը, որի հիմնական նպատակն է՝ խթանել ժողովրդավարական մասնակցությունը և փաստերի վրա հիմնված տեղեկատվության հասանելիությունը՝ նպաստելով ընտրական բարեվարքությանը և ապատեղեկատվության դեմ պայքարին:

 

Նորություններ