Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը
Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաև նախկին, այդ թվում՝ վիրավորում ստացած զինվորականների կողմից 2026 թվականի ապրիլին Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքին մասնակցելու նպատակով վերջիններիս նյութապես շահագրգռելու, ինչպես նաև զինվորականի սպանություն կատարելու առերևույթ հանցանքների վերաբերյալ։
Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակելու է հետևողական միջոցներ ձեռնարկել նմանօրինակ դրսևորումները բացահայտելու, կանխելու և ենթադրյալ հանցանք կատարած անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
