Նարեկ Կարապետյանը չի ունեցել և չունի Ռուսաստանի քաղաքացիություն. ՌԴ ԱԳՆ | Region

Նարեկ Կարապետյանը չի ունեցել և չունի Ռուսաստանի քաղաքացիություն. ՌԴ ԱԳՆ

Մայիս 20,2026 22:40

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ հայ քաղաքական գործիչ Նարեկ Կարապետյանը երբևէ չի ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ Դրա մասին նա ասել է Մոսկվայում լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ մի շարք հայ քաղաքական գործիչների վերաբերյալ տարածվում է անարժանահավատ տեղեկատվություն։

«Նարեկ Կարապետյանը, որը գլխավորում է «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը, երբեք չի ունեցել ռուսական քաղաքացիություն, սակայն պնդումներ են արվում, թե նա իբր ունեցել է և ունի այն»,- նշել է Գալուզինը։

Նորություններ