Հուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը | Region

Հուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Մայիս 21,2026 14:43

Հուլիսի 4-12-ը Երևանում կայանալիք բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի քաղաք Ծաղկաձորում սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումը կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։

Ֆորումը նախատեսվում է իրականացնել առանձին ծրագրերի կամ միջոցառումների քննարկում: Այն անցկացվելու է տարբերվող ձևաչափով, որտեղ պետական մակարդակով կքննարկվեն սպորտի ոլորտի ռազմավարական զարգացման և կառավարման բարեփոխումների հարցերը: Արդյունքում՝ կապահովվի կառավարման արդյունավետության բարձրացում, օրենսդիր և գործադիր մարմինների միջև համակարգային բարեփոխումների քննարկում, Ֆեդերացիաների և նախարարության միջև հստակ դերաբաշխում ու հաշվետվողականության բարձրացում:

Նորություններ