«Ուժեղ Հայաստան»-ի անդամներից մեկն ապատեղեկատվություն է տարածել, թե իբր Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ «բանակային դիրք է հանձնվել»․ՊՆ | Region

«Ուժեղ Հայաստան»-ի անդամներից մեկն ապատեղեկատվություն է տարածել, թե իբր Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ «բանակային դիրք է հանձնվել»․ՊՆ

Մայիս 21,2026 15:55

Քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»:

Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է:

Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական գնահատական տալու նպատակով:

Նորություններ