Մանդատի գինը. միլիոն դոլարանոց ջահեր, արտասահմանում տներ, հողեր․ի՞նչ կա ընտրություններին մասնակցող թեկնածուների գրպաններում և ավտոտնակներում
Ասում են՝ փողը երջանկություն չի բերում, բայց քաղաքականության մեջ այն հաստատ օգնում է վստահ քայլերով գնալ դեպի խորհրդարան։ Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրական ցուցակներում ներառված պատգամավորի և վարչապետի թեկնածուները ԿԸՀ-ին են ներկայացրել իրենց ունեցվածքի հայտարարագրերը։
RegionsTV-ն ուսումնասիրել է 19 քաղաքական ուժերի առաջին համարների և վարչապետի թեկնածուների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։ Այս բազմաէջ փաստաթղթերից պարզ է դառնում, որ մինչ որոշ թեկնածուներ հայտարարագրել են ընդամենը մեկ բնակարան կամ հին մեքենա, մյուսների ցուցակներում «փայլում են» վերջին մոդելի շքեղ ավտոմեքենաները, արտասահմանում հեկտարներով հողատարածքներն ու միլիոնավոր եվրոներ արժեցող տան ջահերն ու թագավորական կահույքը։
Որպեսզի ստիպված չլինեք խճճվել պաշտոնական թվերի, հեկտարների ու ընկերությունների լաբիրինթոսում, մենք «դարսել» ենք բոլոր 19 թեկնածուների ունեցվածքը ։ Ծանոթացե՛ք, թե ով ինչ հարստությամբ է հավակնում տնօրինել երկրի ապագան։ Ներկայացնում ենք թեկնածուներին ըստ քվեաթերթիկի համարի։
Համար 1. «Ռեֆորմիստներ» կուսակցություն
- Առաջին համար / Վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյան (պաշտպանության նախկին նախարար)։
- Անշարժ գույք․ Մեկ բնակարան Երևանում (միանձնյա սեփականություն)։
- Շարժական գույք․ Առկա չէ։
- Թանկարժեք իրեր․ Առկա չէ։
- Եկամուտներ․ ՀՀ ՊՆ-ից ստացված կենսաթոշակ՝ 4,944,000 ՀՀ դրամ, ավանդ «Հայէկոնոմբանկում»՝ 720,000 ՀՀ դրամ, ավանդ ռուսական «Սբերբանկում»՝ 884,394 ռուսական ռուբլի։
- Դրամական միջոցներ (հայտարարագրման օրվա դրությամբ)․ 400,000 ՀՀ դրամ և 30,000 ԱՄՆ դոլար։
- Արժեթղթեր և ներդրումներ․ Առկա չէ։
Համար 2. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն
- Առաջին համար Սպարտակ Կյուրեղյան (աշխատում է «Զելըս» ՓԲԸ-ում որպես խորհրդատու)։
- Անշարժ գույք․ 3 բնակարան (որոնցից մեկը՝ բաժնային, մյուսը՝ ընդհանուր սեփականությամբ), 106 քմ բնակարանի գնման իրավունք և 18.6 քմ ավտոտնակի գնման իրավունք։
- Շարժական գույք․ Tesla Model Y մակնիշի 1 ավտոմեքենա։
- Թանկարժեք իրեր․ Առկա չէ։
- Եկամուտներ․ Աշխատավարձեր՝ «Բուտեխ» ՓԲԸ-ից՝ 8,540 ՀՀ դրամ, «Այբբենգիմ» ՓԲԸ-ից՝ 11,616 ՀՀ դրամ, «ԹԻ ԷՅ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ից՝ 11,500,000 ՀՀ դրամ, «Զելըս» ՓԲԸ-ից՝ 9,341,978 ՀՀ դրամ, «Գոյա» ՓԲԸ-ից՝ 1,360,000 ՀՀ դրամ։ Բաժնետոմսերի վաճառքից՝ «Այբբենգիմ» ՓԲԸ-ից՝ 288,250,000 ՀՀ դրամ, «Զելըս» ՓԲԸ-ից՝ 5,203,288 ՀՀ դրամ։
- Դրամական միջոցներ (հայտարարագրման օրվա դրությամբ)․ 102,000,000 ՀՀ դրամ և 37,000 ԱՄՆ դոլար։
- Արժեթղթեր և ներդրումներ․ Բաժնետեր է «ԱՅԲԲԵՆԳԻՄ ԳՈՒՅՔ» ՓԲԸ-ում, «ԲԱԼԻՍՏԻՔ» ՓԲԸ-ում, «Բուտեխ» ՓԲԸ-ում և փայատեր՝ «Ա 3 ՍՊԸ» ֆոնդում։
- Վարչապետի թեկնածու (նույն ուժից)․ Նինա Կարապետյանց (նշել է, որ չի աշխատում)։ Ունի մեկ համասեփականատիրական բնակարան Երևանում և 2000 թ. արտադրության Kia Sorento ավտոմեքենա։

Համար 3. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք
- Առաջին համար Նարեկ Կարապետյան (դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի եղբոր որդին, աշխատում է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն)։
- Անշարժ գույք․ 1 բնակելի տուն (0.188 հա մակերեսով) Լոռու մարզի Տաշիր համայնքի Լեռնահովիտ գյուղում, 1 բնակարան Ռուսաստանի Դաշնությունում և 13 հողամաս։
- Շարժական գույք․ Mercedes-Benz S580 Maybach և Toyota Camry 2.5 P մակնիշի ավտոմեքենաներ։
- Թանկարժեք իրեր․ Առկա չէ։
- Եկամուտներ․ Աշխատավարձ «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ից՝ 675,000 ՀՀ դրամ և դրամական նվիրատվություն Արթուր Հովագիմյանից՝ 56,232,581 ՀՀ դրամ։
- Դրամական միջոցներ (հայտարարագրման օրվա դրությամբ)․ 16,561,900 ՀՀ դրամ, 1,810,700 ԱՄՆ դոլար և 2,104,680 եվրո։
- Արժեթղթեր և ներդրումներ․ 100% բաժնեմաս «Տաշիր Ագրո» ՓԲԸ-ում, 98% բաժնեմաս «Սյունէնրգաշին» ՓԲԸ-ում և 50% բաժնեմաս «Թի Թաուեր» ՓԲԸ-ում։
Համար 4. «Հայաստանի շնորհապետական» կուսակցություն
- Առաջին համար / Վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյան (կուսակցության նախագահ, քաղաքական խորհրդի ղեկավար)։
- Անշարժ գույք․ Առկա չէ։
- Շարժական գույք Toyota Camry 2.5 մակնիշի ավտոմեքենա։
- Թանկարժեք իրեր․ Առկա չէ։
- Եկամուտներ․ Աշխատավարձ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանից՝ 210,492 ՀՀ դրամ և «Մխիթարեան» կրթահամալիրից՝ 278,498 ՀՀ դրամ։
- Դրամական միջոցներ (հայտարարագրման օրվա դրությամբ)․ 10,100,000 ՀՀ դրամ։
- Արժեթղթեր և ներդրումներ․ Առկա չէ։
Համար 5. «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն
- Առաջին համար / Վարչապետի թեկնածու Հայկ Մարության (նշված է, որ գործազուրկ է)։
- Անշարժ գույք․ Չեխիայում՝ 7 հողամաս, 5 բնակարան, 5 ավտոկայանատեղի, բազմաբնակարան շենքի 4 ոչ բնակելի տարածք, 116 քմ անհատական բնակելի տուն, ինչպես նաև 252.84 քմ բնակելի տուն Պրահայում։ Ավստրիայում՝ 3 բնակարան։ Երևանում՝ 1 բնակարան և 1 սեփական տուն։
- Շարժական գույք․ Առկա չէ։
- Թանկարժեք իրեր․ Առկա չէ։
- Եկամուտներ․ Նվիրատվություն Եվա Ջակեսովայից՝ 80,000 եվրո։ Գույքի վաճառքից՝ 7,200,000 չեխական կրոն և 65,000,000 ՀՀ դրամ։ Որպես «ԱԱԱ Պրոջեքտս» ՍՊԸ-ի 100% բաժնետեր՝ ստացել է 17,079,334 ՀՀ դրամ և 6,316 ԱՄՆ դոլար։ Վարձակալության վճարներ՝ 2,006,427 չեխական կրոն և 34,671 եվրո։
- Դրամական միջոցներ (հայտարարագրման օրվա դրությամբ)․ 76,124,275 ՀՀ դրամ, 2,646,965 չեխական կրոն, 122,733 եվրո և 154,673 ԱՄՆ դոլար։
- Արժեթղթեր և ներդրումներ․ 100% բաժնեմաս «ԱԱԱ Պրոջեքտս» ՍՊԸ-ում։
Համար 6. «Միասնության թևեր» կուսակցություն
- Առաջին համար / Վարչապետի թեկնածու Արման Թաթոյան (մարդու իրավունքների նախկին պաշտպան, աշխատում է «Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում)։
- Անշարժ գույք․ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող 183.95 քմ մակերեսով բնակարան, 25.5 քմ մակերեսով հողատարածք և 25.9 քմ մակերեսով ավտոկայանատեղի։
- Շարժական գույք․ Առկա չէ։
- Թանկարժեք իրեր․ Առկա չէ։
- Եկամուտներ․ Աշխատավարձեր՝ «Թաթոյան» հիմնադրամից՝ 5.9 մլն ՀՀ դրամ, Հայաստանի ամերիկյան համալսարանից՝ 33,445,461 ՀՀ դրամ և Երևանի պետական համալսարանից՝ 514,528 ՀՀ դրամ։
- Դրամական միջոցներ (հայտարարագրման օրվա դրությամբ)․ 80,000,000 ՀՀ դրամ և 55,700 ԱՄՆ դոլար։
- Արժեթղթեր և ներդրումներ․ Առկա չէ։

Համար 7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
- Առաջին համար Գագիկ Ծառուկյան (կուսակցության առաջնորդ)։
- Անշարժ գույք․ 13 հողամաս Կոտայքի մարզում (ընդհանուր՝ 61,388 քմ), 1 բնակարան Երևանում (131.4 քմ), 1 անհատական բնակելի տուն Կոտայքում (5,234 քմ)։ 7 շենք-շինություն (ընդհանուր՝ 8,189 քմ) և հողին ամրակցված 2 այլ գույք. մեկը Կոտայքում (8,169 քմ), մյուսը՝ Սևանում (329.8 քմ մակերեսով հանգստի գոտի)։
- Շարժական գույք (17 մարդատար մեքենա)․ BMW X5 M 4.4, Range Rover Autobiography 5.0 S/C, Toyota LC 300 3.5T, Mercedes-Benz G55 AMG, Mercedes-Benz G63 AMG, Range Rover Sport 4.4, BMW X6 xDrive 35I 3.0, Toyota Land Cruiser 200 4.0, Nissan Patrol Safari 4.8, Rolls-Royce Cullinan 6.7, Bentley Bentayga 6.0, Toyota Land Cruiser 200 4.5 TD, ևս մեկ Nissan Patrol Safari 4.8, Toyota Tundra 5.7, Toyota Land Cruiser Prado V6 4.0, Rolls-Royce Phantom 6.7, Rolls-Royce Silver Spur 6.7, Jeep Wrangler 4.0։
- Թանկարժեք իրեր ու տան կահույք (8 մլն դրամը գերազանցող)
- Կահույք ․ Ննջարանի կահույք՝ 201,000 եվրո, 20 հատ ջահեր՝ 1,587,300 եվրո, 9 կտոր նախասրահի կահույք՝ 1,614,000 եվրո, նախասրահի կահույք՝ 97,000 դոլար, 3 տարբեր չափերի ճաշասենյակի կահույք՝ 745,000 եվրո, խոհանոցի կահույք՝ 110,000 եվրո, 6 ննջարանի կահույք՝ 1,155,000 եվրո, վարագույրներ՝ 251,799 եվրո, փայտյա կահույք՝ 118,485 եվրո, ևս 8 ննջարանի կահույք՝ 641,130 եվրո, ևս մեկ ճաշասենյակի կահույք՝ 42,800 եվրո։
- ժամացույցներ ու զարդեր․ Ոսկե մատանի՝ 15,938 դոլար, ոսկյա ժամացույց ադամանդե քարերով՝ 600,197 դոլար, ոսկե շղթա՝ 100,000 դոլար, 2 ոսկե ժամացույց (յուրաքանչյուրը՝ 100,000 դոլար), ևս մեկ ձեռքի ժամացույց՝ 300,000 դոլար, 3 ոսկյա մատանիներ (տարբեր արժեքների՝ 3,000,000 դոլար, 1,000,000 դոլար և 700,000 դոլար), 2 ոսկե շղթայով և ադամանդե քարերով ձեռքի ժամացույց (ընդհանուր՝ 1,000,000 դոլար), ադամանդե քարերով ձեռքի ժամացույց՝ 300,000 դոլար։
- Եկամուտներ
- Նվիրատվություններ․ 364,027,300 ՀՀ դրամ և 2,790,170 ԱՄՆ դոլար։
- Շահաբաժիններ (դիվիդենտ)․ «Արարատ ցեմենտ» ՓԲԸ-ից՝ 4,180,000,000 ՀՀ դրամ, «Զվարթնոց հենդլինգ» ՓԲԸ-ից՝ 1,520,000,000 ՀՀ դրամ, «Մուլտի Ուելնես կենտրոն» ՍՊԸ-ից՝ 292,000,000 ՀՀ դրամ, «Մուլտի սիս» ՍՊԸ-ից՝ 3,500,000 ՀՀ դրամ։
- Ստացված փոխառություններ․ «Արարատ ցեմենտ» ՓԲԸ-ից՝ 950,000,000 ՀՀ դրամ, «Ֆիրմա նյու» ՍՊԸ-ից՝ 864,997,034 ՀՀ դրամ, «Օլիմպավան» ՍՊԸ-ից՝ 174,000,000 ՀՀ դրամ, «Մուլտի Ուելնես կենտրոն» ՍՊԸ-ից՝ 61,730,000 ՀՀ դրամ։
- Գույքի/բաժնեմասի օտարում և վարձակալություն: 2 բաժնեմասի օտարումից՝ 1,784,350 ԱՄՆ դոլար և 15,500 եվրո։ Վարձավճարներ՝ «Ֆայն քարս» ՍՊԸ-ից՝ 15,200,000 ՀՀ դրամ, «Գլոբալ մոթորս» ՍՊԸ-ից՝ 5,403,000 ՀՀ դրամ, «Մուլտի մոթորս» ՍՊԸ-ից՝ 2,700,000 ՀՀ դրամ։
- Այլ եկամուտներ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից՝ 18,056 ՀՀ դրամ, բանկային տոկոս «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ից՝ 25,755 ՀՀ դրամ։
- Դրամական միջոցներ (հայտարարագրման օրվա դրությամբ)․ 3,450,955,360 ՀՀ դրամ, 26,789,934 ԱՄՆ դոլար, 5,465,800 եվրո և 2,330,264 ռուսական ռուբլի։
- Արժեթղթեր և ներդրումներ (Բաժնեմասեր ընկերություններում)․ 100%-անոց բաժնեմասեր՝ «Կոտոն» ՍՊԸ, «Մուլտի մեջիք մոլ» ՍՊԸ, «Ա․Ա․Դ հոթել» ՓԲԸ, «Մուլտի ռեսթ հաուս» ՍՊԸ, «Մուլտի գրուպ սթոուն» ՓԲԸ, «Մուլտի թրաք» ՍՊԸ, «Մուլտի տաբակ» ՍՊԸ, «Մուլտի ուելնես կենտրոն» ՍՊԸ, «Մուլտի սոլար» ՍՊԸ, «Մուլտի դայմոնդ» ՍՊԸ, «Մուլտի ինտերտրանս» ՍՊԸ, «Բելլեզա» ՍՊՊԸ, «Մուլտի մոթորս» ՍՊԸ, «Գլոբալ Մոթորս» ՍՊԸ։ Այլ բաժնեմասեր՝ «Երևանի Արարատ կոնյակի գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ (99%), «Օլիմպավան» ՍՊԸ (99%), «Մուլտի գրուպ ինվեստեբել» ՍՊԸ (95%), «Մուլտի ավտոտրանս» ՍՊԸ (90%), «Արսիլիցիում» ՍՊԸ (85%), «Պրեվելոնռուս» ՍՊԸ (80%), «Արարատ ցեմենտ» ՓԲԸ (75%), «Մուլտի ագրովեյ» ՍՊԸ (70%), «մուլտի թրեյդ հաուս» ՍՊԸ (70%), «մուլտի գրուպ կոնցերն» ՍՊԸ (66.38%), «ֆիրմա նյու» ՍՊԸ (64%), «կրիստալ օյլ» ՍՊԸ (60%), «մուլտի գրուպ թրեյդ» ՍՊԸ (60%), «Ժ ինվեստ» ՍՊԸ (60%), «ԱԳՐՈՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԱՄ-ի Մեղրու շրջանային միավորում» ՍՊԸ (50%), «եվրո-ցեմենտ» ՍՊԸ (50%), «եվրասիա մուլտի թրեյդ լոգիստիկ քոմփանի» ՍՊԸ (50%), «Չերամիզա Ինտերնեշենլ» ՍՊԸ (50%), «Արմօյլ» ՓԲԸ (50%), «եուրոմոթորս» ՓԲԸ (50%), «Ֆիրմա տիխվիզ» ՍՊԸ (50%), «Մագաս ինվեստ» ՓԲԸ (50%), «մուլտի սիս» ՍՊԸ (50%), «Մուլտի պրոպան գազ» ՍՊԸ (50%), «Մուլտի քարս» ՍՊԸ (50%), «Բալկան պետ քոմփանի» ՍՊԸ (50%), «Մուլտի գրուպ եվրոպա» ՍՊԸ (50%), «ՄԳ եվրոպա» ՍՊԸ (50%), «Տեխնոլյումին» ՍՊԸ (50%), «Շուստով» առևտրի տուն ՓԲԸ (50%), «Մուլտի ակվամարին» ՍՊԸ (50%), «Մուլտի ֆարմ» ՍՊԸ (50%), «Կլեոպատրա» ՍՊԸ (50%), «Օնիրա քլաբ» ՍՊԸ (49%), «Քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ (41%), «Զվարթնոց հենդլինգ» ՓԲԸ (40%), «մուլտի քոթթոն գրուպ» ՍՊԸ (40%), «Պրեվելոն քոնսալթինգ լիմիթեդ» ՍՊԸ (33%), «Մուլտի ԱՐՄՍ» ՍՊԸ (20%), «ԱstyleԱԼԼԵՐ ԱՔՎԱ ԷՅ ԵՄ» ՍՊԸ (20%)։
Համար 8. «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ» կուսակցություն
- Առաջին համար Գևորգ Կարապետյան
- Անշարժ գույք․Մեկ առանձնատուն Մարտունի քաղաքում։
- Շարժական գույք․ Mercedes E 420 մակնիշի ավտոմեքենա։
- Թանկարժեք իրեր․ Առկա չէ։
- Եկամուտներ: Աշխատավարձ «Բլեսս» ՈՒՎԿ-ից՝ 3,000,000 ՀՀ դրամ։
- Դրամական միջոցներ (հայտարարագրման օրվա դրությամբ)․ Առկա չէ։
- Արժեթղթեր և ներդրումներ․ Առկա չէ։
Համար 9. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն
- Առաջին համար Արտակ Սարգսյան («Սարգսյան Ֆիշ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն)։
- Անշարժ գույք․ Մեկ հողատարածք։
- Շարժական գույք․ Առկա չէ։
- Թանկարժեք իրեր․ Առկա չէ։
- Եկամուտներ․ Աշխատավարձ «Սարգսյան ֆիշ» ՍՊԸ-ից՝ 1,500,000 ՀՀ դրամ և եկամուտ «Արթուր Բռադեռս լեգասի Քուվեյթից»՝ 6,000 քուվեյթական դինար։
- Դրամական միջոցներ (հայտարարագրման օրվա դրությամբ)․ Առկա չէ։
- Արժեթղթեր և ներդրումներ․ Հիմնադիր է «Սարգսյան Ֆիշ» ՍՊԸ-ում։
Համար 10. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
- Վարչապետի թեկնածու․ Լևոն Զուրաբյան։
- Անշարժ գույք․ Մեկ տուն, մեկ բնակարան, մեկ հողատարածք և մեկ ամառանոց։
- Շարժական գույք․ Առկա չէ։
- Թանկարժեք իրեր․ Առկա չէ։
- Եկամուտներ․ Առկա չէ։
- Դրամական միջոցներ (հայտարարագրման օրվա դրությամբ)․ 8,000,000 ՀՀ դրամ։
- Արժեթղթեր և ներդրումներ․ Առկա չէ։
Համար 11. «Հանրապետություն» կուսակցություն
- Վարչապետի թեկնածու Արամ Սարգսյան։
- Անշարժ գույք․ Տուն Արարատի մարզում։
- Շարժական գույք․ Երկու մեքենա՝ Լ7 և Mercedes G-Class։
- Թանկարժեք իրեր․ Ասեղնագործ սրբապատկեր (որը թեկնածուն համարում է անգին) և գրիչների հավաքածու՝ 100,000 ԱՄՆ դոլար արժողությամբ։
- Եկամուտներ․ Շահաբաժին (դիվիդենտ) «Գալիք» ՍՊԸ-ից՝ 21,150,000 ՀՀ դրամ և կենսաթոշակ՝ 1,470,000 ՀՀ դրամ։
- Դրամական միջոցներ (հայտարարագրման օրվա դրությամբ)․ 30,400,000 ՀՀ դրամ, 100,000 ԱՄՆ դոլար և 10,000 եվրո։
- Արժեթղթեր և ներդրումներ․ 50% բաժնեմաս «Գալիք» ՍՊԸ-ում, 45%՝ «Հատուկ ցեմենտ» ՓԲԸ-ում և 25%՝ «Կավաշեն» ՍՊԸ-ում։
Համար 12. Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցություն
- Առաջին համար․ Լևոն Շիրինյան։
- Անշարժ գույք․ Մեկ բնակարան։
- Շարժական գույք․ Առկա չէ։
- Թանկարժեք իրեր․ Առկա չէ։
- Եկամուտներ․ Աշխատավարձ Գիտությունների Ազգային Ակադեմիայից՝ 256,000 ՀՀ դրամ, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ից՝ 57,000 ՀՀ դրամ և կենսաթոշակ՝ 79,000 ՀՀ դրամ։
- Դրամական միջոցներ (հայտարարագրման օրվա դրությամբ): Առկա չէ։
- Արժեթղթեր և ներդրումներ․ Առկա չէ։
Համար 13. «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
- Առաջին համար․ Աշոտ Գալստյան։
- Անշարժ գույք․ Մեկ բնակարան։
- Շարժական գույք․ Mercedes-Benz ML-350 մակնիշի 1 ավտոմեքենա։
- Թանկարժեք իրեր․ Առկա չէ։
- Եկամուտներ․ Աշխատավարձ «Հայ շին. Պո» ՍՊԸ-ից՝ 70,000 ՀՀ դրամ և կենսաթոշակ՝ 61,500 ՀՀ դրամ։
- Դրամական միջոցներ (հայտարարագրման օրվա դրությամբ)․ 1,100,000 ՀՀ դրամ։
- Արժեթղթեր և ներդրումներ․ Առկա չէ։
Համար 14. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
- Վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյան։
- Անշարժ գույք․ Մեկ հողամաս և երկու բնակարան Երևան քաղաքում։
- Շարժական գույք․ Genesis G80 3.8 (տեքստում՝ 680) և Skoda Fabia 1.2 մակնիշի ավտոմեքենաներ։
- Թանկարժեք իրեր․ Առկա չէ։
- Եկամուտներ․ Շահաբաժին «ԷԴ ԷՅ ՖԵՅՍ»-ից՝ 178,000 եվրո։
- Դրամական միջոցներ (հայտարարագրման օրվա դրությամբ)․ 4,758,000 ՀՀ դրամ։
- Արժեթղթեր և ներդրումներ․ Առկա չէ։
Համար 15. «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցություն
- Առաջին համար․ Լևոն Բարսեղյան (փաստաբան)։
- Անշարժ գույք․ Երկու բնակելի տուն, մեկ բնակարան, վեց հողամաս և առևտրի ու սպասարկման ոլորտի մեկ օբյեկտ։
- Շարժական գույք․ Առկա չէ։
- Թանկարժեք իրեր․ Առկա չէ։
- Եկամուտներ․ Աշխատավարձ «Լեվ Գրուպ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակից՝ 1,663,674 ՀՀ դրամ և տրված փոխառություն (կամ ստացված)՝ 69,600,000 ՀՀ դրամ։
- Դրամական միջոցներ (հայտարարագրման օրվա դրությամբ)․ Առկա չէ։
- Արժեթղթեր և ներդրումներ․ Կապ ունի «Լեվ Գրուպ» ՍՊԸ-ի հետ։
Համար 16. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (իշխող ուժ)

- Վարչապետի թեկնածու․ Նիկոլ Փաշինյան (գործող վարչապետ)։
- Անշարժ գույք․ Մեկ բնակելի տուն Տավուշի մարզում։
- Շարժական գույք․ Առկա չէ։
- Թանկարժեք իրեր․ Առկա չէ։
- Եկամուտներ․ Աշխատավարձ ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ 31,882,198 ՀՀ դրամ, եկամտահարկի հետվերադարձ՝ 4,768,480 ՀՀ դրամ, «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակ՝ 500,000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև ռոյալթի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ 500,000 ՀՀ դրամ։
- Դրամական միջոցներ (հայտարարագրման օրվա դրությամբ): Բանկային հաշիվներին՝ 4,015,075 ՀՀ դրամ, կանխիկ՝ 700,000 ՀՀ դրամ և 800 ԱՄՆ դոլար։
- Արժեթղթեր և ներդրումներ: Առկա չէ։
Համար 17. «Հայաստան» դաշինք
- Վարչապետի թեկնածու․ Ռոբերտ Քոչարյան։
- Անշարժ գույք․ Մեկ բնակարան Ստեփանակերտ քաղաքում և մեկ բնակելի տուն Երևան քաղաքում։
- Շարժական գույք․ Առկա չէ։
- Թանկարժեք իրեր․ Առկա չէ։
- Եկամուտներ․ Կորպորատիվ պարտատոմսերի տոկոս/եկամուտ՝ 34,740 ԱՄՆ դոլար, բանկային ավանդի տոկոս՝ 2,599,017 ռուսական ռուբլի և կենսաթոշակ՝ 15,142,400 ՀՀ դրամ։
- Դրամական միջոցներ (հայտարարագրման օրվա դրությամբ)․ 15,300,000 ՀՀ դրամ, 772,000 ԱՄՆ դոլար և 14,717,000 ռուսական ռուբլի։
- Արժեթղթեր և ներդրումներ․ Բաժնետոմսեր «ՍԻՍՏԵՄԱ ԲՖԿ»-ում՝ 0.0119% մասնաբաժնով։
Համար 18. «Հանուն հանրապետության» կուսակցություն
- Վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյան։
- Անշարժ գույք․ Մեկ տուն և երեք հողամաս։
- Շարժական գույք․ Toyota LC 150 4.0 Gas մակնիշի ավտոմեքենա։
- Թանկարժեք իրեր․ Առկա չէ։
- Եկամուտներ․ Շահաբաժին «Սկիզբ մեդիակենտրոն» ՍՊԸ-ից՝ 230,000,000 ՀՀ դրամ։
- Դրամական միջոցներ (հայտարարագրման օրվա դրությամբ)․ 12,000,000 ՀՀ դրամ։
- Արժեթղթեր և ներդրումներ․ Կապված է «Սկիզբ մեդիակենտրոնի» հետ։
Համար 19. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
- Առաջին համար Էդմոն Մարուքյան (կուսակցության առաջնորդ)։
- Անշարժ գույք․ Երկու բնակարան, մեկ ավտոտնակ և բազմաբնակարան շենքի մեկ ոչ բնակելի տարածք։
- Շարժական գույք․ Toyota Camry 2.0 HXS HEV Sport Plus մակնիշի ավտոմեքենա։
- Թանկարժեք իրեր․ Առկա չէ։
- Եկամուտներ․ Աշխատավարձեր՝ «Քոնթինենտալ թրեյնինգ քոմփնի»-ից՝ 2,303,520 ՀՀ դրամ, «Գլոբալ ռիթեյլ»-ից՝ 2,281,793 ՀՀ դրամ և հոնորար՝ «Լիբերալ քաղաքական ինստիտուտ»-ից՝ 189,000 ՀՀ դրամ։
- Դրամական միջոցներ (հայտարարագրման օրվա դրությամբ)․ Առկա չէ։
- Արժեթղթեր և ներդրումներ․ Առկա չէ։
Տիրուն Մարգարյան
Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության օգնությամբ
Նորություններ
