Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Մարտուն Գրիգորյանի տանը | Region

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Մարտուն Գրիգորյանի տանը

Մայիս 22,2026 10:58

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները քրեական վարույթի շրջանակում խուզարկում են Մարտուն Գրիգորյանի առանձնատունը, մեքենան և մի քանի գրասենյակները։ Այլ մանրամասներ կոմիտեն չի հայտնում։

Գրիգորյանը լրատվամիջոցներին ասել է, որ իրավապահները փնտրում են համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, որոնք, ըստ խուզարկողների, կարող են կապված լինեն նախընտրական բարեգործական արգելքը խախտելու հետ:

Մարտուն Գրիգորյանն այս տարվա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակով է մասնակցում:

«Այո՛, Գյումրի 2-ը Հայաստանի Հանրապետությունում բոլորս միասին անելու ենք»,- Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ միասին Շիրակում անցկացվող քարոզարշավի ժամանակ հայտարարել է Մարտուն Գրիգորյանը։

Նորություններ