ՀՀ-ն ու ՌԴ-ն պայմանագիր ունեն՝ միմյանց տարածքում լրտեսական գործունեություն չծավալել, դա խախտվե՞լ է, ընթացքում կերևա․Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցին, թե հայտարարվում է ՌԴ-ի հետ ընկերական հարաբերությունների մասին, միևնույն ժամանակ հնչում են հայտարարություններ, որ այդ երկրից ընդդեմ ՀՀ շահերի լրտեսական գործունեություն ծավալող կա, սա Չե՞ք կարծում, որ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ կա, քանի որ մի կողմից հնչում են հայտարարություններ, որ ՌԴ-ից ընդդեմ Հայաստանի շահերի լրտեսություն է կատարվում, մյուս կողմից ասում եք, որ Ռուսաստանի հետ ընկերական հարաբերություններ ունենք։
Այսօր հրավիրված ասուլիում նման հարց ուղղվեց վարչապետ Նիկոլ, Փաշինյանին։
Ի պատասխան հարցի, նա զուգահեռ տարավ ԵՄ-ի հետ հարաբերությունների հետ, ասաց․«Մինչև հիմա մենք ավիացիոն սև ցուցակում ենք և մեզ չի հաջողվում դուրս գալ այդ ցուցակից: Դա նշանակում է, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում ճգնաժամ կա՞։ Ոչ, չի նշանակում: Ես հասկանում եմ, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամ հարուցել ցանկացողների թիվը բավականին մեծ է, բայց ես ինչպես ասել եմ՝ մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, չենք կռվելու: Ռուսաստանը գերտերություն է, որին պետք է վերաբերվել հարգանքով, և մենք վերաբերվում ենք հարգանքով և Ռուսաստանի շահերին ենք վերաբերվում հարգանքով։
Հայաստանը երբեք ներգրավված չի եղել ու չի լինելու հակառուսական գործողությունների մեջ։ Չկա մի օրինակ, որ ՀՀ-ԵՄ բանակցությունները վնասում են ՌԴ շահերը»: Հարցին՝ զուգահեռներ տանել ավիացիոն «սև ցուցակի» ու «այլ երկիր լրտես ուղարկելու» միջև ճի՞շտ է, Փաշինյանը պատասխանեց․«Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր ունեն միմյանց տարածքում լրտեսական գործունեություն չծավալելու»: Արդյոք այդ պամանագիրը խախտվե՞լ է, այս հարցին էլ նա այսպես պատասպանեց․ «Չգիտեմ, դա ընթացքում կերևա»:
Նա հիշեց Ուկրաինայի նախագահի՝ ՀՀ այցի մասին քննադատությունները, այդ այցի վերաբերյալ դժգոհություն էր հայտնել Մոսկվան, հայկական տիրույթում էլ կարծիքներ կան, որ այդ այցը բացասական է ազդելու հայ-ռուսական հարաբերությունների վրա։ «Իսկ ինչո՞ւ չպիտի գար։ Ինչի որ Հայաստանն Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ էր, Ադրբեջանի նախագահը չէ՞ր գնում Ռուսաստան։ Կամ Ռուսաստանի նախագահը չէ՞ր գնում Ադրբեջան։ Եղե՞լ է դեպք, որ մենք ասենք՝ ինչո՞ւ է գնում, երբ Հայաստանը Ադրբեջանի հետ կոնկրետ հակամարտության մեջ էր։ 2022-ին, երբ ՀԱՊԿ-ում մեր ներգրավվածությունը դեռ սաեցված չէր, ես ասել եմ՝ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չի»։
