Գնիշիկ․ ինչո՞ւ է բնակչությունը նվազել, բայց հետաքրքրությունը՝ աճել | Region

Գնիշիկ․ ինչո՞ւ է բնակչությունը նվազել, բայց հետաքրքրությունը՝ աճել

Մայիս 22,2026 17:45

Վայոց ձորի մարզի Գնիշիկ համայնքն իր մեջ ընդգրկում է Գնիշիկ և Մոզրով գյուղերը։ Գնիշիկը գտնվում է մարզկենտրոն Եղեգնաձորից մոտ 21 կմ հեռավորության վրա։ Ըստ տարբեր վկայությունների՝ Գնիշիկ գյուղն իր պատմության ընթացքում մի քանի անգամ կառուցվել և քանդվել է։ 1960-ական թվականներից սկսած տարածքի սողանքի պատճառով գյուղի բնակչությունը տարիների ընթացքում տեղափոխվել է նոր կառուցվող Արփի և Մոզրով բնակավայրեր։ 13-րդ դարում Գնիշիկը եղել է Օրբելյան իշխանների ամառանոցը։

Գնիշիկում և Մոզրովում այսօր կա գրանցված 160 բնակիչ, սակայն փաստացի բնակվում են 90-ը։

Գնիշիկը Հայաստանի ամենասիրուն, տեսարժան անկյուններից է։ Հրաշալի բնությունը վայելելու համար այստեղ են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ հիմնականում ակտիվ հանգստի, քայլարշավների սիրահարները։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նորություններ