Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մայիս 23,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Մայիսի 23-27-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում`
Մայիսի 23-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի մայիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 33.6°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.2°C (1978թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 19°C
