Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մայիս 26,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Մայիսի 26-ին ժամանակ առ ժամանակ, 28-ի ցերեկը, 29-30-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 26-27-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`
Մայիսի 26-ի գիշերը և երեկոյան, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի մայիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.2°C (2019թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.6°C (1956թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.8°C
