Պուտինն այլ երկրներում ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու համար ռուսական բանակի կիրառումը թույլատրող օրենք է ստորագրել
Մայիս 25,2026 21:04
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլատրում է ռուսական բանակի կիրառումը ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու համար՝ օտարերկրյա պետությունների դատարանների կողմից նրանց ձերբակալության, քրեական և այլ հետապնդման դեպքում, հաղորդում է ТАСС-ը։
Ըստ փաստաթղթի՝ ՌԴ նախագահն, ի թիվս այլնի, կկարողանա ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներ ուղարկել ռուսաստանցիներին պաշտպանելու այն օտարերկրյա և միջազգային դատարանների կողմից հետապնդումներից, որոնք լիազորություններով օժտված են առանց Ռուսաստանի մասնակցության։ Բացի դրանից, ինչպես բխում է օրենքից, պետական մարմինները ՌԴ նախագահի որոշմամբ միաժամանակ միջոցներ կձեռնարկեն ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու ուղղությամբ՝ այլ երկրների դատարանների կողմից նրանց ձերբակալության, քրեական և այլ հետապնդման դեպքում։
