«Միասնության թևերը» չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, Թաթոյանը հերքում է «Դոսյե»-ի բացահայտած՝ ապօրինի 926 միլիոն դրամ ֆինանսավորման մասին լուրը
«Միասնության թևեր» կուսակցությանը առերևույթ ապօրինի 926 միլիոն դրամ ֆինանսավորելու հրապարակման հիմքով «Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
Դաշինքը հայտնել է, որ հետաքննությունից պարզ է դառնում, որ խոսքը ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Սերգեյ Կիրիյենկոյի կուռացիայի տակ գործող ЭИСИ ինստիտուտի միջոցով տրվող աջակցության մասին է։
Դոսյե Ереванский фронт Кремля կենտրոնի հրապարակման մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 231–րդ և 232–րդ հոդվածներով առերևույթ հանցակազմ կա «Միասնության թևեր» կուսակցության մասով։
Կենտրոնի հրապարակման մեջ նշված՝ Արման Թաթոյանի ֆինանսավորման նախահաշիվներն ու փոխանցումների մասին տեղեկությունները բավականին արժանահավատ են, քանի որ տրամաբանորեն բացատրում են Թաթոյանի ու «Միասնության թևեր» բռենդի PR-ի վրա ծախսված ահռելի գումարների ծագումնաբանությունը, որը գաղտնի էր պահվում։
Ըստ դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանի՝ երկու շաբաթ առաջ բացահայտել էին, որ նախկին ՄԻՊ–ի ու «Միասնության թևեր» բռենդի PR-ի համար ահռելի գումարներ են ծախսվել, որոնք խորամանկ կերպով շրջանցել են կուսակցությունների ֆինանսական թափանցիկության կարգերը․«Նաև բացահայտել էինք, որ «Միասնության թևերի» բոլոր շուրջ 30 գրասենյակների վարձակալության պայմանագրերը պատշաճ գրանցված չեն եղել։
Երեկ Դոսյե կենտրոնը այդ ամենը բացատրող նյութեր է հրապարակել, ըստ որի՝ այդ գրասենյակների վրա 5 ամսում ծախսվել է Թաթոյանի PR ծախսերի 926 միլիոն դրամից 322 միլիոնը։
«Միասնության թևերի» առաջնորդ, վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարում է՝ կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս Ռուսաստանից։
Թաթոյանը պնդում է․ «Մենք շատ պարզ տեսնում ենք ականջներ իմ մասին հրապարակված ստահոդ հոդվածում։ Դեպքերի զարգացումը ցույց կտա, թե ում ականջներն են: «Միասնության թեւերին» վերագրվում են աստղաբաշխական ծախսեր, ինչը կեղծիք է։
Հրապարակված թվերը հորինված են, բացարձակ չափազանցված: Մենք նշվածի կեսի կեսն էլ չենք ծախսել:
Գրասենյակների համար նշված գումարի 10% ենք ծախսել»:
Թաթոյանի խոսքով՝ ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկությունները ընդհանրապես սուտ են:
«Մեր բոլոր քայլերը համապատասխանում են օրենքին. դրանք երևում են հարկային ու բանկային հաշվետվություններով ու բոլոր մյուս վերաբերելի հիմքերով:
«Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել եւս` Ռուսաստանից։ Մենք հիմա փնտրում ենք իրավական ուղիներ. պատասխանատվության ենթարկելու համար դատի ենք տալու կասկածելի սկզբնաղբյուրին։ Հետո գնալու ենք բոլորի հետևից, ովքեր փորձում են ձեռքերը տաքացնել:
Իմ հեղինակության ու բարի համբավի հետ որևէ մեկին թույլ չեմ տալու խաղալ:
