«Տու կարա՞ս ինձ մի 50 տաս»․«Ուժեղ Հայաստան»-ի Գորիսի պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրողներին ընտրակաշառք է խոստացել ու տվել․ ՀԿԿ
Մայիս 26,2026 11:37
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:
📌 Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Մանրամասները՝ տեսանյութում:
