«Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցրել է ևս 64,5 միլիոն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը | Region

«Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցրել է ևս 64,5 միլիոն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը

Մայիս 29,2026 10:22

«Ռոսպոտրեբնադզոր»-ը կարգադրել է Ռուսաստանում կասեցնել «Ջերմուկ» հանքային ջրի 64,5 միլիոն շշի վաճառքը։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայությունը նշում է, որ նման հրամանի համար հիմք է հանդիսացել արտադրողի կողմից տեխնիկական կանոնակարգերի խախտումները։ Ըստ գերատեսչության՝ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատի, քլորիդների և սուլֆատների չափազանց մեծ մակարդակ։ Սահմանափակումը վերաբերում է ինչպես խանութներին, այնպես էլ առցանց հարթակներին։

Ըստ ռուսական գերատեսչության՝ տարեսկզբից «Չեստնի զնակ» համակարգն արդեն արգելափակել է «Ջերմուկ»-ի 38,4 միլիոն շշի վաճառքը։

Նորություններ