Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մայիս 30,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Մայիսի 30-ին շրջանների մեծ մասում, մայիսի 31-ին, հունիսի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը և կեսօրից հետո, 3-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 30-ին տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։ Հունիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Հհ 29.05

Երևան քաղաքում`

Մայիսի 30-ի օրվա ընթացքում, մայիսի 31-ի գիշերը, հունիսի 1-ին, 2-ի և 3-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ի, 2-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 29.05

Երևան քաղաքի մայիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    33.6°C (1990թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        6.7°C (2009թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝     19.6°C

Նորություններ