Goal-ը ՉԼ-ի եզրափակիչից առաջ թարմացրել է Ոսկե գնդակ-2026-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը | Region

Goal-ը ՉԼ-ի եզրափակիչից առաջ թարմացրել է Ոսկե գնդակ-2026-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը

Մայիս 30,2026 11:11

Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչից առաջ հեղինակավոր Goal պորտալը թարմացրել է 2026 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակին հավակնող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։

Աղյուսակը շարունակում է գլխավորել Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Երկրորդ հորիզոնական է բարձրացել մրցանակի գործող դափնեկիր, ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը նահանջել է մեկ աստիճանով և այժմ եզրափակում է լավագույն եռյակը։

Goal-ի վարկածով 2026 թվականի «Ոսկե գնդակի» 20 գլխավոր հավակնորդները․

  1. Հարի Քեյն («Բավարիա»)
  2. Ուսման Դեմբելե (ՊՍԺ)
  3. Դեկլան Ռայս («Արսենալ»)
  4. Լամին Յամալ («Բարսելոնա»)
  5. Մայքլ Օլիսե («Բավարիա»)
  6. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)
  7. Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ)
  8. Վիտինյա (ՊՍԺ)
  9. Լուիս Դիաս («Բավարիա»)
  10. Գաբրիել Մագալյես («Արսենալ»)
  11. Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»)
  12. Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի»)
  13. Կրիշտիանու Ռոնալդու («Ալ-Նասր»)
  14. Բրունո Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»)
  15. Բուկայո Սակա («Արսենալ»)
  16. Ռաֆինյա («Բարսելոնա»)
  17. Լաուտարո Մարտինես («Ինտեր»)
  18. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)
  19. Պեդրի («Բարսելոնա»)
  20. Խուլիան Ալվարես («Ատլետիկո Մադրիդ»)

armsport.am

Նորություններ